ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 10-55-րդ կմ-երը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում  տեղ-տեղ  մերկասառույց է:

Տավուշի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին  մառախուղ է:

Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Վայոց ձորի մարզի Վայք  և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել