Կարմիր Խաչը դադարեցնում է  աշխատանքն Աֆղանստանում 6 աշխատակցի զոհվելուց հետոPanARMENIAN.Net-ը գրում է.

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքն Աֆղանստանում զինյալների գրոհի արդյունքում 6 աշխատակցի մահվան պատճառով:

Այդ մասին ասել է կազմակերպության օպերատիվ գործունեության տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը:

Նրա խոսքով, նախ պետք է հասկանալ կատարվածի պատճառները, Reuters-ին հղումով գրում է Արցախպրեսը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզգան շրջանում զոհվել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի 6 աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել