Operativ.am-ը գրում է․
«Nokia»-ն ցանկանում է վերականգնել «N-series»-ի իրավունքները: Համապատասխան հարցումով ընկերությունն արդեն դիմել է Չինաստանի առևտրի և արդյունաբերության պետական քարտուղարություն: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Gizmochina»-ին:
Ինչպես հաղորդվում է, հայտում հիշատակում չկա «HMD Global»-ի մասին, որին է պատկանում «Nokia» բրենդի իրավունքները, սակայն շատ հավանական է, որ ընկերությունը դիտարկում է լեգենդար «N-series» շարքը վերստեղծելու հնարավորությունը:
Այս սերիա մեջ էին ներառված այդ թվում N70, N90, N73, N95, N76, N77 մոդելները: Այս շարքի շատ մոդելներ տարբերվում էին մուլտիմեդիայի զարգացած հնարավորություններով և այդ ժամանակների համար ունեին ամենալավ տեսախցիկները: «N-series»-ին հետագայում փոխարինեցին «Lumia» սարքերը:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=212564&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել