Չինաստանի Գույչժոու նահանգի բնակիչը սկսել է ապրել սեքս-տիկնիկների հետ: Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, 2004թ. Լի Չենը բաժանվել է կնոջից և ստանձնել որդու խնամակալությունը: Առաջին տիկնիկը նա ձեռք է բերել բաժանվելուց 10 տարի անց՝ միայնությունը հաղթահարելու նպատակով:
 Երեք տարվա ընթացքում չինացին սեքս-տիկնիկների հագուստի, աքսեսուարների վրա ծախսել է 11.6 հազար ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ 58-ամյա տղամարդը տիկնիկներին սեքսի համար չի օգտագործում: Պարբերականն ընդգծում է, որ Լի Չենը տիկնիկներին սիրում է իր երեխայի նման:

Չենը նախատեսում է ապագայում որդու հետ բիզնես հիմնել և զբաղվել սիլիկոնե խաղալիքների համար հանդերձանքի արտադրմամբ: «Այս տիկնիկները հիասքանչ են: Նրանք իրենց մեջ միավորում են կանանց լավագույն գծերը»,-ասել է տղամարդը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել