Էս վերջերս քանի որ «սեքսուալ հեղափոխությունը» կրկին իր մասին հիշեցնել տվեց՝ մասամբ մտնելով հասարակական օրակարգ, ասի՝ մի հատ հասկանամ՝ ես կո՞ղմ եմ սեքսուալ հեղափոխությանը, թե՞ ոչ, և ինքնադիտարկման արդյունքում պարզեցի, որ ես սեքսուալ էվոլյուցիայի կողմնակից եմ, ոչ թե ռեվոլյուցիայի: Ասում են` 60-ականների սեքսուալ հեղափոխականներից շատերը քսան տարի անց սեքսուալ պահպանողականներ են դարձել: Մի տեղ էլ կարդացի, որ բրազիլական մի ընկերություն վաճառքի է հանում իր նոր սեքսուալ տիկնիկը, և «առաջին գիշերը» այդ «օրիորդի» հետ արժե 105 000 ամերիկյան դոլար: Ու հասկացա, որ սեքսուալ հեղափոխությունը ոչ թե մարդկայնացնում է հասարակությունը, այլ անասնականացնում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10200759102842388
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել