Tert.am-ը գրում է.
2017 թվականը և՛ ԼՂՀ-ի, և՛ Ադրբեջանի համար հատուկ տարի է, հայկական կողմը նշելու է հաղթանակները, իսկ Ադրբեջանի համար՝ հակառակը: Այդ ամենը կոծկելու համար էլ Ադրբեջանը սահմանին լարվածություն է ստեղծում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի հետ սահմանային լարվածությանը:
Հարցին, թե Ալիևի՝ Բրյուսել այցի ֆոնին, ինչո՞ւ է Ադրբեջանը սահմանային լարվածություն առաջացնում, Դավիթ Բաբայանն ասաց, որ նման քաղաքականությունն ածանցյալ է Ադրբեջանի էությանը. «Մենք գործ ունենք ֆաշիստական, ահաբեկչական երկրի հետ, իսկ նման երկրները այդկերպ են վարում իրենց քաղաքականությունը: Նրանք նույն քաղաքականությունն են վարում ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև ներքին: Նրանք իրենց քաղաքացիների նկատմամբ էլ են նույն քաղաքականությունը վարում տարբեր ոլորտներում՝ լինի դա սահմանին, ռազմաքաղաքական, դիվանագիտական, մարդասիրական ոլորտներում և այլն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



