Wnews.am-ը գրում է.
Պաշտոնյաների զավակներն իրենց ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում հաճախ ավելի շատ են ուշադրության արժանանում իրենց ծնողների պաշտոնի պատճառով։ Լավ է, թե վատ, իրենք կարող են ասել. ովքեր են նրանք եւ ինչով են զբաղվում. Wnews.am-ը ներկայացնում է Հայաստանի վարչապետի եւ նախարարների դուստրերին.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ունի երեք զավակ։ Նրա դուստր Մանե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ։
Մանե Կարապետյանը սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում։
Մանե Կարապետյանն ունի մեկ զավակ։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ունի երկու զավակ՝ դուստր եւ որդի։ Նրա դուստրը դպրոցական է։
«Ավելի ուշ քնելու ժամի պատճառով աղջկաս հետ ավելի շատ եմ շփվում, որը, սակայն, էլի շատ չէ: Եթե հնարավոր է ինչ-որ մշակութային միջոցառման նաեւ աղջկաս տանել, անպայման միասին ենք գնում: Ի միջի այլոց, աղջիկս հաճախում է այն դպրոցը, որը հաճախել ենք եղբայրս, ես, կինս, կնոջս եղբայրները»,- հարցազրույցներից մեկում ասել է Վաչե Գաբրիելյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ունի դուստր եւ որդի։ Նրա դուստրն Էմիլիան է, ով դպրոցական է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ