z4ntr1nje6zrrmmlwb1n-ynw7eqdbvqr-largeAraratnews.am-ը գրում է.

Փետրվարի 8-ին  առավոտյան Թուրքիայի Մալաթիա նահանգի Հաքիմհան շրջանի  Յեշիլփընար գյուղում 4.1 մագնիտուդ հզորությամբ  երկրաշարժ է տեղի ունեցել:

Թուրքական Haberler լրատվամիջոցը, հղում անելով Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներին, տեղեկացնում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա:

Տեղի ունեցածի կապակցությամբ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել և հայտնի չէ, թե կան արդյոք զոհեր և վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել