Հիմա ասեմ, կասեք էլի ասեց: Բացել եմ 1in.am-ը՝ Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցը: Լրագրողը պրն Ասրյանին հարցեր է տալիս.
- Պարոն Ասրյան, ՀՀԿ 253 հոգանոց համամասնական ցուցակի 85-րդ տեղում ես: Գո՞հ ես այդ հորիզոնականից, վիրավորվա՞ծ չես, որ հայտնվել ես ՀՀԿ-ի ոչ այնքան անցողիկ հորիզոնականում:
- Դու այդքան մեծ տեղ էիր տալիս նժդեհականության գաղափարների տարածմանը, եթե ցուցակում չլինես, ո՞վ պետք է տարածի Հանրապետականի նժդեհական գաղափարները խորհրդարանում:
Հիմա հարցս: Ի՛նչ իրավունք ունի լրագրողը քաղաքական գործչի, այն էլ փոխնախարարի հետ ԴՈՒ-ով հարցազրույց վարի, կամ եթե նույնիսկ այնքան մոտիկ են, որ իրեն այնուամենայնիվ թույլ է տալիս, նախարարի հետ խոսել այդպես, որքանո՞վ է ճիշտ նույն ԴՈւ-երով, առանց խմբագրելու հարցզրույցը հրապարակել:
Լրագրող չեմ, հավանաբար իրենք էլ չեն, որ լրագրողական էթիկա ասվածին ծանոթ չեն: Ի՞նչի եք մեր երկիրը գյուղ սարքում, ինչի՞ եք գեղի մակարդակի ինտերվյուներ վարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել