Newmag.am-ը գրում է.
12-ամյա դամասկոսցի Ահմեդը և Բեռլինից 92-ամյա Հարին թվում է, չպետք է ոչ մի առնչություն ունենային: Նրանց բաժանում է 77 տարի, աշխարհագրական տարբեր սահմաններ ու քաղաքական այլ համակարգեր, բայց նրանք կիսում են նույն ճակատագիրը: ՅՈՒՆԻՍԵՖԻ 120 վայրկյան տևողությամբ հոլովակում Ահմեդը և Հարին պատմում են իրենց փրկության պատմությունը:
«Երջանիկ մանկություն էի ապրում, երբեք չէի պատկերացնի, որ մի ակնթարթում ամեն ինչ գլխիվայր կշրջվի: Մի առավոտ արթնացա պայթյունի ձայնից, պատուհանները կոտրված էին, իմ դպրոցը այրվում էր», – ասում է Հարին: Ահեմդը շարունակում է. «Ձայն այնքան բարձր էր, ամբողջ տունը ցնցվում էր: Մարդիկ բղավելով վազում էին փողոցով: Շատերը սպանվել էին»: Տարբեր ժամանակներում նույն ապրումներով` Ահմեդն էլ, Հարին էլ ստիպված էին լքել իրենց ծննդավայրը, դառնալ փախստական: «Մենք քնում էինք փողոցներում, հանդերում, այգիներում, որտեղ պատահեր: Հետո մի մարդ մեզ դրեց փոքր մի նավակ: Այն նախատեսված էր 2-3 հոգու համար, բայց մենք 12-ն էինք: Ամեն րոպե կարող էր շրջվել» – հիշում է 12-ամյա սիրիացի տղան: «Օդանավերը թռչում էին մեր նավակի վրայով և կրակում: Ես սուզվեցի ու թաքնվեցի լաստանավի տակ» – Հարիի փրկության պատմությունն է: Նացիստական մղձավանջը վերապրած Հարին ապաստանում է Միացյալ Թագավարությունում, որտեղ ապրում է մինչև այսօր: Սիրիացի փոքրիկ Ահմեդը հասնում է Շվեդիա, որտեղ նրան է միացել նաև ընտանիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



