Թուրքիայում 2016 թվականին սեռական բռնության է ենթարկվել 368 աղջիկ երեխա. նրանց 3 տոկոսը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Ինչպես հաղորդում է «Ջումհուրիյեթ» թուրքական պարբերականը, այս մասին ազգային կրթության նախարարության արձանագրությունների հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Թուրքիայի Կրթության և գիտության աշխատողների արհմիությունը (Eğitim-Sen):
Երեխաների նկատմամբ սեռական բռնությունների 59 տոկոսը տեղի է ունեցել դպրոցներում:
Արհմիության ուսումնասիրության տվյալներով` 600 հազար աղջիկ երեխա չի կարողանում գնալ դպրոց: Դպրոց հաճախող աղջիկների թիվը նվազել է:
Ինքնասպանություն գործող անձանց 34,3 տոկոսը 15-19 տարեկան անձինք են: Զեկույցում նշվում է, որ երեխաների նկատմամբ բռնություններն ու վաղ տարիքում ամուսնությունը մեծացնում են ինքնասպանությունների թիվը երեխաների շրջանում: