Սրտի կսկիծով լսեցի H1N1-ից հերթական մահվան դեպքի մասին.... Հիմա մեկ հարց. ջայլամի սինդրոմով խնդրից թաքնվելու փոխարեն ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ կարանտին հայտարարեիք դպրոցներում, մանկապարտեզներում: Հասկանում եմ, որ թաքցնում եք, որ խուճապ չառաջացնեք, բայց դա հարցի լուծում չի, ընկերներ... Մահվան դեպքերի թիվը քանիսի՞ պիտի հասնի, որ սկսեք լուրջ վերաբերվել:
Ես, որ արդեն վատ, դեռ չգիտեի՝ ինչ հաշիվ ա, բայց փողոցում վատացա, շնչարգելություն սկսվեց, մտածում էի, որ տուն չեմ հասնելու, մնացել էր ընդամենը 100 մ, բայց հասկացա, որ սա վերջն ա, ու ուղեղումս միայն մի միտք էր պտտվում՝ «Боже, какая нелепая смерть».... Իմ բախտը բերեց, ես հասա տուն` վերջին ուժերս հավաքելով, պատերից բռնվելով, շնչահեղձ լինելով ու հասկանալով, որ սա ինչ-որ լուրջ բան ա, ջերմությունս 40 ա, էն դեպքում, որ ես երբեք տաքություն չեմ ունենում, սովորական վիրուս չի, միջոցներ ձեռնարկեցի, բայց բոլորին դա չի հաջողվում, ինչ լինում ա, արագ ա լինում...
Չնայած` քանի դեռ դուք չեք դաղվել, դժվար էլ մի բան ձեռնարկեք... Էդ ե՞րբ ա ձեզ հետաքրքրել ժողովրդի վիճակը....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/503237053073788?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել