Տեղական արտադրությունը զարգացնելու արդյունքում լուծվում են մի շարք խնդիրներ: Դրանցից կարելի է առանձնացնել արտահանման ծավալների հնարավոր աճը, տեղական շուկայում մրցակցության բարձրացումը, ինչը հանգեցնում է գնանկման և որակի բարձրացման, ինչպես նաև աշխատատեղերի ավելացումը, որը շատ կարևոր է Հայաստանի համար:
Փոքր շուկա ունեցող մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել է արտադրության աճ մի շարք ուղղություններով: Մոտ 30.3 տոկոսով աճել է պահածոների արտադրությունը, 0.1 տոկոսով ավելացել է հրուշակեղենինը, իսկ մակարոնեղենի դրական ցուցանիշը կազմել է 15.8 տոկոս: Վերջինի արտադրության ծավալները տոննայի արտահայտմամբ կազմել է 16 հազար 247.3:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1840620499551210&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել