Yerkir.am-ը գրում է.«Կոկա-կոլա բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonalds բացելու լիցենզիա է ստացել»,- հայտնում է «Business Грузия» կայքը:
Ըստ նրա` McDonalds Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonalds-ի գործընկեր, և ինքը, ըստ պայմանագրի, կարող է գործունեություն ծավելել երկրում, որտեղ այդ ռեստորանային ցանցը չկա:
Չկոնիան նշել է, որ փետրվարի 7-ին պատվիրակություն կուղարկեն Հայաստան: Ըստ նրա` նախնական փուլում կբացվի 3-4 ռեստորան Երևանում: Մեկ օբյեկտի բացման վրա կծախսվի 2,5-3 մլն եվրո:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/122991.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



