ՖՈՏՈ. Գարեգին Բ-ի օրհնած կոնյակը վաճառվում է 1500 դոլարովArmlur.am-ը գրում է.

Զվարթնոց օդանավակայանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ է վաճառվում, որի վրա դաջված է Վեհափառի ստորագրությունը, գինը՝ մոտ 1500 դոլար: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

-Տե՛ր Վահրամ, Զվարթնոց օդանավակայանում ի՞նչ կոնյակ  է վաճառվում և ո՞վ է արտադրում այն:

-Մյուռոն օրհնության կապակցությամբ 2015 թ.-ի աշնանը, որը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ, նշյալ կոնյակի գործարանն արտադրեց սահամանափակ քանակությամբ կոնյակ, որը կրում է  Սուրբ Էջմիածին Մայր Տաճար անունը:

-Ու՞մ գաղափարն է կաթողիկոսի ձեռքով օրհնած կոնյակ վաճառելը:

-Այդ կոնյակի մի մասը գործարանի կողմից նվիրաբերվեց Սուրբ Էջմիածնին և մյուռոն օրհնության առիթով Մայր Աթոռ ժամանած օտար և միջեկեղեցական հյուրերին նվեր է տրվում, իսկ մնացած քանակությունը գործարանը վաճառքի է հանում և փակում է այն ծախսերը, որոնք իրականցնում էին այդ սահամանփակ քանակությամբ արտադրությունը: Այդ գաղափարով, նախաձեռնությամբ գործարանն է դիմել Մայր աթոռ սուրբ Էջմիածին և Մայր Աթոռն էլ համաձայնվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել