Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը անդրադարձել է ադրբեջանա-թուրքական հերթական ավանտյուրային։ Բանն այն է, որ արդեն բավականին տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչական մեքենան ակտիվորեն հայտարարում է թուրքական «ROKETSAN» ընկերության հետ համատեղ 107 եւ 122 մմ-անոց հրթիռային համակարգերի արտադրության մասին։
Արակադի Գրիգորյանը սա որակել է որպես հեծանվի հայտնագործության փորձ և թոզ փչոցի, քանզի 107 մմ-անոց հրթիռներից վաղուց արդեն հրաժարվել են այլ երկրներում, իսկ 122 մմ-ից՝ Արևելքում, որովհետև դրանք ցածր էֆեկտիվություն ունեն։ Բացի դրանից՝ նման ռազմամթերքը խիստ էժան է և հասանելի, ուստի մեծ իմաստ չկա հատուկ դրանց արտադրության համար գործարան կառուցելու, առավել ևս, որ առաջին Ղարաբաղյան պատերազմը հստակորեն ցույց տվեց, որ դրանք լավագույն դեպքում կարող են մեծ վնաս պատճառել քաղաքացիական բնակչությանը, բայց ռազմական թիրախների խոցման հարցում լավագույն դեպքում որպես աջակցող սպառազինության տեսակ են։
Ըստ փորձագետի՝ քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը դեռ չի նշանակում հաղթանակ պատերազմում: «Վերցնենք վերջին օրինակը` 2008թ. Ցխինվալի դեմ: Վրացական կողմին դրա կիրառումը թանկ նստեց, այդ թվում` միջազգային հեղինակության խաթարման առումով: Բայց ռազմական առումով դա ոչինչ չտվեց՝ քիչ արդյունավետ լինելով»,- նշել է փորձագետը:
Եվ վերջում Գրիգորյանը տվել է ադրբեջանական քարոզչամեքենայի այս աղմուկի միակ խելամիտ բացատրությունը. ադրբեջանական կողմի անվերջ հայտարարությունները` այս կամ այն սպառազինության գնման մասին, մեկ նպատակ են հետապնդում` թաքցնել բանակում թալանի ծավալները:
Կից նյութն` այստեղ