Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը պաշտոնապես սկսել է իր քարոզարշավը Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում և խոստացել «կարգի բերել Ֆրանսիան». հաղորդում է Ria.ru-ն:
«Ես թեկնածու եմ Ֆրանսիայի և ժողովրդի կողմից»,- Լիոնում իր ելույթի ժամանակ ասել է Լե Պենը:
«Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի քարոզարշավի կարգախոսն է «Հանուն ժողովրդի»: Իր ելույթի ժամանակ Լը Պենը մի շարք դրույթներ է նշել իր ծրագրից, այդ թվում է Ֆրանսիայի «ազգային ինքնիշխանության» վերականգնումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ WikiLeaks-ն իր արխիվում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենին վերաբերող ավելի քան հազար փաստաթուղթ ունի:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/leh-peneh-xostacel-e-kargi-berel-fransian/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել