2016 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 52 հազար 796 տոննա տավարի միս, ինչը 2015թ. համեմատ ավելացել է 2 հազար 524,6 տոննայով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի՝ տավարի մսի մանրածախ միջին գինը 2016 թվականին կազմել է 2 հազար 444,4 դրամ մեկ կիլոգրամի համար, 2015 թվականի համեմատ այն նվազել է 15,2 դրամով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 12 հազար 625 տոննա խոզի միս՝ 2015թ-ի 13 հազար 971.5 տոննայի դիմաց:
Ընդհանուր առմամբ` 2016 թվականի Հայաստանում արտադրվել է 82 հազար 918 տոննա միս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.6%:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1819269365004869&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել