Արտակարգ իրավիճակների նոր նախարարը ԱԻՆ աշխատակազմին կներկայացվի այսօր«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում կնշանակվի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

«Այսօր նոր նախարարը կներկայացվի ԱԻՆ աշխատակազմին»,- նշեց նա:

50-ամյա Դավիթ Տոնոյանը 2010 թ-ից զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ նախարար Արմեն Երիցյանի մահվանից հետո վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հայկարամ Մխիթարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել