Նևիլ. Մոուրինյուն բեկեց խաղի ելքը` փոխելով Մխիթարյանի դիրքըArmsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Լեսթերի» նկատմամբ հաղթանակի մասին:

«Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպումը սկսեց 4-4-2 սխեմայով, որը չի համապատասխանում թիմին: Մանչեսթերցիների մոտ չէր ստացվում միացնել կիսապաշտպանությունը հարձակման հետ: Սակայն հետո Մոուրինյուն բեկեց խաղի ընթացքը` Հենրիխ Մխիթարյանին օգտագործելով ենթահարձակվողի դիրքում և դա ամեն ինչ փոխեց: Միկին դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, իսկ նրա գոլն առանցքային էր:

Մոուրինյուն պրոֆեսիոնալ կերպով հեշտացրեց ՄՅՈւ-ի խնդիրը` գնալով այդ քայլին: Ժոզեն շատ ակտիվ մարզիչ է: Եթե խաղը չի ստացվում, ապա նա կամ փոփոխություն կկատարի, կամ կանցնի այլ սխեմայի»,- Նևիլի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել