Related imageԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ապա կփաստենք, որ այս տարվա հունվար ամսին 2016 թվականի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում:
Այդ գործընթացին նպաստել են կոշկեղենի` 3.4, հագուստի և գործվածքի՝ 1.9 տոկոսանոց գնանկումը:

Դրանից զատ՝ նույն ժամանակահատվածում 0.5%-ով նվազել են կահույքի, կենցաղային էլեկտրաապրանքների գները: Գնանկում է արձանագրվել նաև գորգերի արտադրության և շինանյութերի դաշտում, որտեղ նվազումը կազմել է 0.4 տոկոս:

Ինչ վերաբերում է դեղամիջոցներին և գրենական պիտույքներին, ապա նույն ժամանակահատվածում այստեղ ևս առկա է նվազում՝ 0.2 տոկոսի չափով: Դրական ցուցանիշը առկա է նաև բենզինի և դիզելային վառելիքի դաշտում, որտեղ վաճառքի գները նվազել են համապատասխանաբար 16.5% և 16.8%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել