Այս անհավանական տունը նախագծել են ճապոնացի ճարտարապետները, ովքեր վարպետացել են հնարավորինս փոքր բնակարանների ներքին տարածքի մակերեսը առավելագույնին հասցնելու մեջ։

BlogNews-ը պարզապես ապշել է այս բնակարանի ֆունկցիոնալությամբ. մարդու մտքի թռիչքը իսկապես հրաշքներ է գործում։
Արտաքինից սա պարզապես փոքրիկ բնակարան է, որում ապրելը պետք է որ անհարմար լինի։



Սակայն բավական է մտնել ներս, և տեսարանը ամբողջովին փոխվում է։



Այնտեղ կա հյուրասենյակ և խոհանոց, իսկ բարձր տանիքը հավելյալ մեծության զգացում է ստեղծում։

Անհավանական է, սակայն այս փոքրիկ տնակում տեղ է հատկացվել նաև խաղասենյակին։ Ընդհանուր առմամբ՝ բնակարանը կահավորված է մինիմալիստական միտումներով, իսկ պատերը ներկված են սպիտակ՝ փոքր մակերեսը որոշ չափով կոմպենսացնելու համար։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



