Image result for рыба варенаяՍուրբծննդյան տոներին Հայաստանում ընդունված է չրերով բրինձ եւ խաշած ձուկ ուտել: Պարզվում է՝ ձուկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերք է:

1. Իր մեջ պարունակվող բազմահագեցած ճարպաթթուների շնորհիվ խաշած ձուկը մոտավորապես 30%-ով նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն նաեւ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, որը նույնպես շատ օգտակար է սրտի եւ զարկերակների առողջության համար:

2. Ձուկը պարունակում է A, Д, E վիտամիններ, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, սելեն, ցինկ, ինչպես նաեւ յոդ, եթե ձուկը ծովային է: Այս բոլոր նյութերը շատ կարեւոր են առողջության պահպանման համար:

3. Ձուկն օրգանիզմը հագեցնում է բարձրորակ սպիտակուցներով: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները համարյա այնպիսին են, ինչպիսին հավի մսի մեջ պարունակվողները. դրանք հեշտությամբ են յուրացվում մարդկային օրգանիզմի կողմից եւ պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները:

4. Ձուկը նաեւ օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործառույթները:

5. Ձուկն օգտակար է նաեւ հորմոնալ համակարգի համար. մասնավորապես՝ այն կարգավորում է վահանաձեւ գեղձի գործառույթները եւ կանխում դրա հիվանդությունները: Կարգավորում է նաեւ նյութափոխանակությունը, որը պակաս կարեւոր չէ:

6. Ձկան մեջ պարունակվող նյութերը նաեւ օգտակար են տեսողության եւ նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը եւ մարդուն պակաս դյուրագրգիռ են դարձնում:

7. Արտաքին տեսքի համար ձուկը նույնպես օգտակար է. չէ՞ որ այն բարելավում է մազերի, մաշկի, եղունգների, ատամների եւ նույնիսկ ոսկորների վիճակը:

8. Ձուկն օգնում է նաեւ նիհարել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել