ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ ԾԱՌԵՐՆ ԵՆ...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ։ Երեկ Վերածննդի հրապարակի վերջին ծառն արմատախիլ անելուց հետո հայրենի ծառահատները կացին-սղոցներով հարձակվեցին Վազգեն Սարգսյան (նախկին՝ Երևանյան) փողոցի երկայնքով տասնամյակներ շարունակ հպարտ կանգնած ծառերի վրա...
Ըստ երևույթին, Հայաստանում և Արցախում թափով կատարվող ծառահատումները հասարակ մահկանացուներիս հանգեցնում են այն մտքին, որ հայ իշխանությունների կարծիքով Հայոց պետականության ամենաառաջին թշնամին ծառերն են... Իսկ ոմանք սխալմամբ կարծում են, թե հենց իշխանություններն են...
Հ.Գ. - Արցախի ԱԺ-ի մոտ ձիգ կանգնած այս ծառն այլևս չկա... Հողը թեթև լինի քեզ վրա, կանաչ բարեկամ...(1-ին լուսանկար)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել