Գիտնականները կազմել են ամենահագեցնող և միաժամանակ ցածր կալորիականությամբ մթերքների ցանկը, որոնց օգնությամբ կարելի է խուսափել ավելորդ քաշից:

Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում կարտոֆիլը: Դրա միջին չափի մեկ հատը պարունակում է ընդամենը 161 կկալ: Ընդ որում, ոչ ոք չի կարող ժխտել այս մթերքի օգտակար հատկությունները: Գիտնականներն ապացուցել են, որ սննդարար արժեքով կարտոֆիլը երեք անգամ գերազանցում է հացին: Ընդ որում, կարտոֆիլը հատուկ համեմունքներով պատրաստելը չի վնասում կազմվածքին:

Երկրորդ տեղում են միանգամից երեք մթերքներ` ձուկ, առանց ճարպերի միս ու լոբազգիներ: Դրանք բոլորը պարունակում են սպիտակուցներ: Ինչպես հայտնի է` սպիտակուցներն ամբողջությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից:

Երրորդ տեղը զբաղեցնում է նարինջը: Շնորհիվ իր հյուսվածքների` այն հրաշալի վերացնում է սովի զգացումը: Մեկ պտուղը պարունակում է միջինը 60 կկալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել