ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի զինված ուժերում քողարկաներկված համազգեստին անցումը կատարվում էր շատ դանդաղ, և միասնական քողարկանախշի հարցը ձգձգվեց մինչև 2000-ականների կեսեր: Մինչև 1990-ականների վերջ գերիշխող էր մնում միագույն համազգեստը, զուգահեռ շարունակվում էր անհատական հանդերձավորումը` հիմնականում ռուսական արտադրության քողարկանախշերով:
![]() |
90-ականների երկրորդ կեսից (կամ, ենթադրաբար, 00-ականների սկզբից) հայ սահմանապահների հագին սկսում է երևալ ռուսական Березка-ն («Կեչի»): Այն կրկնում է «արևաշողք»-ի նախշը: Արդյունավետ է անտառային, լեռնային և տափաստանային տեղանքներում: |
![]() |
1960-ականներին «Lizard»-ի հիման վրա Հարավային Վիետնամում ստեղծվեց «Sọc Răn» (գծավոր կաշի) քողարկանախշը, որն աշխարհին հայտնի դարձավ ամերիկացի զինվորականների միջոցով և ամերիկյան «Tigerstripe» (վագրանախշ) անվան տակ: 1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբին այս քողարկանախշով համազգեստը սկսում է երևալ հայկական բանակում «նատովկա» մականվամբ: Իր գունավորման և նախշի շնորհիվ արդյունավետ է գրեթե բոլոր տեղանքներում, ինչպես նաև արդյունավետ է ջերմադիտակների դեմ: |
![]() |
Նույն ժամանակաշրջանում Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասերում սկսում են երևալ ուկրաինական արտադրության ՏՑԿՕ-ներ: Սրանց գունավորումը հարմար է անտառային տեղանքում քողարկվելու համար: |
![]() ![]() |
Միաժամանակ Հայաստանում տեղակայված ռուսական զորամասերում, երբեմն նաև հայկական բանակի զինվորների |
![]() |
20-րդ և 21-րդ դարերի սահմանագծին հայկական բանակը սկսեց հանդերձավորման վերցնել մեկ միասնական քողարկանախշ: Դա 1981 թ. ամերիկյան բանակի համար ստեղծված Woodland (թավուտի) քողարկանախշի տեղական ձևափոխումն էր: Հայկական Woodland-ը մեծապես կրում է ամերիկյան անվանակցի և որոշ ռուսական քողարկանախշերի ազդեցությունը, բնօրինակից տարբերվում է հիմնականում գունավորմամբ (նախշի ձևը գրեթե փոփոխված չէ): Հայկական տարբերակում օգտագործվող դարչնագույնն ավելի կարմրավուն է, իսկ ֆոնի գույնն՝ ավելի կանաչավուն: Ներկայումս օգտագործվում է հայկական բանակի զրահասաղավարտների և զրահաբաճկոնների վրա, ինչպես նաև ՊՆ ուսումնավարժական որոշ հաստատություններում ու որոշ մերձռազմական կազմակերպություններում: Արդյունավետ է անտառային տեղանքում: |
![]() |
1989 թ. ամերիկյան բանակի կարիքների համար ստեղծվեց անապատային եռագույն քողարկանախշը (Three-color Desert Pattern): Այն իր գունավորման համար կոչվում է նաև «սուրճի լաքա» (Coffee stains): 2005-09 թթ. Իրաքում միջազգային առաքելության (MNF–I) կազմում մասնակցող հայկական ուժերը հանդերձավորված էին այս համազգեստով: Արդյունավետ է չորային տեղանքում: |
![]() |
00-ականների վերջին/10-ականների սկզբին ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ժամանակ հայ զինվորները հանդերձավորված էին ՀԱՊԿ քողարկանախշով, որը թե´ նախշի ձևով, թե´ գունավորմամբ զգալի ազդված է ամերիկյան անապատային MARPAT-ից: Քողարկանախշը հանդիպում է հորիզոնական և ուղղաձիգ տարբերակներով: Արդյունավետ է չորային տեղանքում: |
![]() |
1993-ից սկսած՝ Գերմանիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների օրինակով անցնում է անապատային քողարկանախշի ստեղծման աշխատանքներին: 90-ականների վերջին վերջնական տեսքի է բերվում գերմանական բանակի եռագույն անապատային քողարկանախշը (drei Farben Tarndruck der Bundeswehr), որն առավել հայտնի է որպես արևադարձային երկրորդ (Tropentarn II) և անապատային քողարկանախշ (Wüstentarn): Սրա հիմքում գերմանական «ավանդական» Flecktarn բծանախշն է: 2010-ից Աֆղանստանում միջազգային առաքելություն (ISAF) իրականացնող հայկական զորքերը հանդերձավորված են այս քողարկանախշով համազգեստով: Արդյունավետ է չորային տեղանքում: |
![]() |
2010 թվականից հայկական բանակը սկսում է անցումն ամերիկյան անտառային MARPAT-ի հիման վրա ստեղծված հայկական թվային քողարկանախշին (երբեմն ոչ պաշտոնապես անվանվում է նաև ARMPAT): Բացի քողարկանախշից՝ համազգեստը ևս կրել է որոշ փոփոխություններ: Արդյունավետ է անտառային, լեռնտատափաստանային տեղանքներում: Դժվար է հայտնաբերվում ջերմադիտակների կողմից: |
![]() |
2008թ. ռուսական բանակում սկսվեց անցում միասնական քողարկաներկման (Единая маскировачная расцветка- ЕМР): Սա, ըստ էության, Ֆլորա-ի թվայնացված տարբերակն էր: Այն ստացավ «Տետրիս» մականունը: Ունի մի քանի գունային սխեմա: 2011 թ. դրությամբ ռուսական բանակն ամբողջությամբ (բացառությամբ առանձին նշանակության զորատեսակների), այդ թվում` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը հանդերձավորվեցին այս քողարկանախշով համազգեստով: Արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում: |
![]() |
2008 թ. ռուսական Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության (ПС ФСБ) կարիքների համար ստեղծված քողարկանախշը ներկայումս օգտագործվում է հայկական օդադեսանտային և հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից: Արդյունավետ է անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում: |
![]() |
2004թ. իտալական բանակը հանդերձավորման վերցրեց mimetico Vegetata-ն («բուսական» քողարկանախշը): Այն ունի մի քանի գունային սխեմա: 10-ականների սկզբից հայկական որոշ հատուկ նշանակության ստորաբաժանումներ հանդերձավորված են դրանցով: Այս քողարկանախշով համազգեստով են հանդերձավորված նաև վրաց սահմանապահները: Արդյունավետ են անտառային և տափաստանային տեղանքում: |
|
|
2004 թ. Crye Precision ընկերությունն ամերիկյան բանակի համար ստեղծեց MultiCam բազմանտպատակ քողարկանախշը, որը հետագայում փոխարինվեց Scorpion (Կարիճ) քողարկանախշով (երկու քողարկանախշերի մասին ավելի մանրամասն տես այստեղ): 10-ականների սկզբից հայկական հատուկ նշանակության որոշ ստորաբաժանումներ հանդերձավորված են MultiCam-ի ռուսական պատճեններով, իսկ 2014-ի ամառվա դրությամբ` նաև Scorpion-ներով: Արդյունավետ են անտառային, լեռնային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում: |
![]() |
2011 թ. հայկական բանակի հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական վարժանքներից մեկի ժամանակ նրանցից մի քանիսի հագին երևում է բրիտանական DPM-ի թվայնացված մի տարբերակ: Ամենայն հավանականությամբ` տեղական արտադրության: Արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում: |
ԱԴՐԲԵՋԱՆ
Ադրբեջանական կողմում քողարկանախշով հանդերձավորումը հենց սկզբից իրականացվել է պետական մակարդակով, ինչն էլ ադրբեջանական բանակում օգտագործվող քողարկանախշերի բազմազանությունն ավելի համեստ է դարձրել: Այստեղ ներկայացված չեն Գաբալայի ռուսական բազայի հանդերձավորման մեջ եղած քողարկանախշերը (ВСР-93 և ВСР-98):
Ի լրումն այս գրառման` ևս երկու քողարկանախշ:
![]() ![]() |
Ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումների հանդերձավորման մեջ երկար ժամանակ շարունակում էր մնալ «արևաշողք»-ը, ինչպես նաև դրա ավելի ուշ ժառանգորդ «Կեչի»-ն (որի նախշի ձևն ու գունավորումը կրկնում են «արևաշողք»-ի տարբերակներից մեկի ձևն ու գունավորումը): Վերջինը դեռ հանդիպում է ադրբեջանական սահմանապահների հանդերձավորման մեջ: |
|
|
90-ականներին ադրբեջանական բանակի առանձին ստորաբաժանումներ հանդերձավորված են եղել ռուսական ՏՑԿՕ-ներով, հիմնականում` «վարդագույն», լեռնային և լեռնատափաստանային տարբերակներով: |
![]() |
90-ականներին ադրբեջանական առանձին ստորաբաժանումներ հանդերձավորված էին ՏՑԿՕ-ի հիման վրա ստեղծված ուկրաինական «Կաղնի» (Дубок) քողարկանախշով: Երբեմն հանդիպում է բաց կանաչ ֆոնով տարբերակը (կավագույնի փոխարեն): Ներկայումս այս քողարկանախշն օգտագործվում է ադրբեջանական բանակի զրահասաղավարտների և զրահաբաճկոնների վրա: Արդյունավետ է լեռնային, լեռնատափաստանային, անտառային և քաղաքային տեղանքներում: |
![]() |
Վաղ 90-ականներին թուրքական բանակի և ժանդարմերիայի հանդերձավորման մեջ տեղ գտավ ERDL Տերև-ի ազդեցությամբ ստեղծված թուրքական «լղոզած» Տերև-ը: 90-ականների երկրորդ կեսին սրանով հանդերձավորված էին ադրբեջանական և վրացական բանակների որոշ ստորաբաժանումներ: Ներկայումս այս քողարկանախշն ադրբեջանական բանակի համազգեստի հիմնական քողարկանախշն է: Տեղական արտադրության քողարկանախշն ավելի մուգ գունավորման է: Արդյունավետ է լեռնատափաստանային և անտառային տեղանքում: |
![]() |
90-ականների վերջից/00-ականների սկզբից ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ հանդերձավորված են ամերիկյան Woodland-ի թուրքական պատճենով համազգեստներով: Թուրքական կրկնօրինակը որևէ էական տարբերություն չունի ամերիկյան բնօրինակից: Այս քողարկանախշով համազգեստն են կրում նաև զորամասեր այցելող պաշտոնյաները (հիմնականում` ամերիկյան M65 դաշտային բաճկոնը): |
![]() |
00-ականների սկզբին ադրբեջանական սահմանապահ ծառայության զինվորների հագին սկսում է երևալ թուրքական կամ տեղական արտադրության կապտականաչավուն քողարկանախշը (որը երբեմն անվանում են «երկնագույն» Woodland): Հիմնականում օգտագործվում է Կասպյան տարածաշրջանում: Արդյունավետ է անտառային տեղանքում: |
![]() |
00-ականների սկզբին ադրբեջանական բանակի մեկ սպա երևում է թուրքական «Տերև»-ի նմանվող քողարկանախշով: Այս քողարկանախշի գունապնակում գերակշռում է վառ կանաչը, դարչնագույնն, ընդհակառակը, նվազեցված է: Օգտագործվում է նաև մերձռազմական կազմակերպությունների կողմից: Ենթադրաբար, արդյունավետ է անտառային և լեռնային տեղանքում: |
![]() |
Իրաքում միջազգային առաքելություն իրականացնող ադրբեջանցի զինվորականները հանդերձավորված էին ամերիկյան եռագույն անապատային քողարկանախշով համազգեստներով: |
![]() |
2004թ. ամերիկյան բանակը սկսեց հանդերձավորվել Համընդհանուր քողարկանախշով (Universal Camouflage Pattern - UCP), որը մի քանի տարուց դուրս եկավ օգտագործումից և հայտնվեց տարբեր երկրների ուժային կառույցների հանդերձապահարաններում (ավելի մանրամասն` այստեղ): 2008-ից սկսած՝ ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ զորահանդեսների ժամանակ հանդերձավորված են UCP-ով համազգեստով (ամենայն հավանականությամբ` արևելաասիական պատճեններ): Գործնական կիրառության մասին հայտնի չէ: Արդյունավետ է քաղաքային պայմաններում: |
![]() |
2010-ականների սկզբից ադրբեջանական հատուկջոկատայինները սկսում են երևալ MultiCam քողարկանախշով: |
![]() |
00-ականների վերջին թուրքական բանակի համար նախագծվեց նոր, ոչ թվային քողարկանախշ չորային տարածաշրջանների համար: 2013-ին Ադրբեջանում պաշտոնապես հայտարարվեց այդ քողարկանախշին անցնելու մասին, սակայն ներկայումս այդ քողարկանախշով համազգեստով հանդերձավորված են միայն ավագ սպաները: Արդյունավետ է չորային, անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում: |
![]() |
2010թ. ռուսական հատուկ ստորաբաժանումների համար ներկայացվեց Спектр-С (Սպեկտր-Ս) քողարկանխշով համազգեստը, որը նախագծված է հատուկ դիտման սարքերին շփոթեցնելու համար: Ադրբեջանի նախագահի պահակազորը հանդերձավորված է այս քողարկանախշով համազգեստով: Արդյունավետ է անտառային, լեռնատափաստանային և քաղաքային տեղանքներում: |
![]() |
10-ականների սկզբից ադրբեջանական բանակի զինվորները զորահանդեսների ժամանակ հանդերձավորված են թուրքական չորային քողարկանախշին նմանվող քողարկանախշով: Այն օգտագործվում է միայն զորահանդեսների ժամանակ: Հավանաբար տեղական արտադրության է: |
![]() |
2013 թ. ադրբեջանական բանակի առանձին ստորաբաժանումներ երևացին A-TACS ընկերության արտադրած չորային/քաղաքային (arid/urban - AU) քողարկանախշով: Համազգեստն իր արդյունավետության հետ համեմատ բավականին թանկ արժի: Մեկ AU-ն ունի 3 MultiCam-ի արժեք, չնայած որ արդյունավետությունը նույնն է: Սա, հավանաբար, զուտ քարոզչական քայլ է: Բացառված չէ, որ ադրբեջանցիները ձեռք են բերել AU-ի ռուսական պատճենները: Արդյունավետ է չորային, անտառային, լեռնատափաստանային և քաղաքային պայմաններում: |
Նյութի աղբյուր՝ http://makenas.livejournal.com/29344.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

































