Image result for sietlՍիեթլի (Վաշինգտոն նահանգ) դաշնային դատարանը դադարեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի գործողությունը, որով նա հանձնարարել էր դադարեցնել փախստականների ընդունումը և վիզաների տրամադրումը 7 մուսուլմանական պետությունների քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հրամանի գործողությունը դադարեցվել է ողջ երկրով մեկ այնքան ժամանակ, քանի դեռ չի դիտարկվել հայցը, որն այդ դատարան է ներկայացվել տեղի դատախազության կողմից։ Հայցում այն պահանջում է հրամանի հիմնական դրույթները ճանաչել հակասահմանդրական և չեղարկել այն։

Դատարանը գտնում է, որ հրամանը խախտում է ամերիկյան սահմանադրության դրույթը օրենքի առջև հավասարության մասին, դավանանքի ազատության իրավունքը, արդար դատավարության իրավունքը և միգրացիոն օրենքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել