Ֆինանսական շուկայի ձևավորման ոլորտում իրականացված բարեփոխումներում, դրանց համակարգվածության ու ամբողջականության աստիճանով առանձնանում է բանկային համակարգը: Շուկայական տնտեսության պայմաններում ՀՀ տնտեսությունը չի կարող զարգանալ առանց կայուն, զարգացած բանկային համակարգի:

Image may contain: text

Հայաստանի շուկայում գործող 17 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2016 թվականի վերջին կազմել է 4 տրիլիոն 49.8 մլրդ դրամ։ 2015 թվականի վերջի դրությամբ, ըստ տարեկան հաշվետվությունների, նույն 17 բանկերի ակտիվները 3 տրիլիոն 275.9 մլրդ դրամ էին։ Այսինքն՝ բանկային ակտիվները 2015-ի վերջի համեմատ աճել են մոտ 774 մլրդ դրամով կամ 23.6%-ով։

Իրացվելիության նորմատիվները 2016 թվականի վերջին մի շարք բանկերի մոտ զգալիորեն աճել են։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկերից շատերը իրենց կապիտալը համալրեցին անցած տարվա վերջին եռամսյակում 30 մլրդ դրամի պահանջին համապատասխանելու համար։ Արդյունքում բանկերը կարճ ժամանակհատվածում կուտակեցին մեծ ռեսուրսներ, որոնք նրանք այսօր փորձում են տեղաբաշխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել