Հայաստանցի բնապահպաններն ահազանգում են՝ Երևանը կանգնած է ջրհեղեղի վտանգի առաջ: Խնդրի մասին բնապահապանության ոլորտի փորձագետները բարձրաձայնել են բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, հարցը քննարկվել է հրատապ կարգով:
Խորհրդի անդամ, բնապահպան Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է մայրաքաղաքում հանգեցնել վտանգավոր իրավիճակի: Պատճառները մի քանիսն են՝ առատ տեղումներ, ջրատարների անմխիթար վիճակ և այլն:
«Գիտեք, վերջին տարիներին կառուցապատումն արագ տեմպերով է զարգացել, իսկ եղած կոմունալ ծառայությունները չեն համապատասխանեցվել դրան: Կոմունալ համակարգն այս պահին գերծանրաբեռնված է, շատ հին, հիմնանորոգում չի կատարվել»,-ասաց Ինգա Զարաֆյանը:
Նման մտահոգության պատճառներից մեկն էլ այն է, որ Գետառում բնական ջրհոսքը խախտված է, հունն առնված է մեծ խողավակի մեջ: Բացի այդ էլ Հրազդանն ու Գետառ գետերը լի են աղբով:
«Եթե հանկարծ սելավ լինի, գետը փակ է, հետևանքները կարող են շատ լուրջ լինել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2017/02/03/%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A3-%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6/1720970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



