Փետրվարի 3-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Նորայր Պ.-ն, 1974 թ. ծնված Մարգարիտ Ե.-ն և 1995 թ. ծնված Նելի Պ.-ն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհին՝ իրենց ավտոմեքենայից գազի արտահոսքի հետևանքով:  Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել