Կառլեն Մկրտչյանը փորձաշրջան է անցնում ղազախական թիմումArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հնարավոր է նոր թիմ ունենա:

Ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում ղազախական «Ալտայ» թիմում, հայտնում է «vkontakte»-ում ակումբի պաշտոնական էջը:

28-ամյա խաղացողը Ղազախստանի առաջնությունում խաղալու փորձ ունի. նա Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդես է եկել «Տոբոլում»:

«Ալտայը» նոր է Ղազախստանի առաջնությունում:

Կառլեն Մկրտչյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 2 հանդիպման է մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել