Առաջին տիկինները միշտ էլ լավ տեսք են ունենում: Նրանք պարտավոր են բոլորին օրինակ ծառայել՝ հասարակական պահվածքից սկսած մինչև ընտանիքն ու արտաքինը: Շատերի մոտ դա ավելի լավ է ստացվում, քան մյուսների: Դա լինում է այն ժամանակ, երբ ոճը, խելքը և ուժեղ բնավորությունը միաձուլվում են:

 

Ժակլին Քենեդի, ԱՄՆ

«Իմ խնդիրն է աշխարհին ցույց տալ, որ ԱՄՆ-ն անճաշակության երկիր չէ»,- ասել է Ժակլին Քենեդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի կինը: Եվ դա նրան հաջողվել է. ոճային խորհրդանիշ և իսկսկան փոփ-աստղ Ժակլինը մինչ այսօր ոգեշնչում է դիզայներներին և դառնում է ֆիլմերի գլխավոր հերոսուհին:

«Զգեստը պետք է լինի բավական կիպ, որպեսզի ցույց տա, որ Դուք կին եք, և պիտի լինի բավական ազատ, որպեսզի ցույց տա, որ Դուք լեդի եք»: Բացի ոճայնությունից՝ նա նաև աչքի է ընկել իր հումորով, սուր մտքով և ամուսնուն անսահման նվիրվածությամբ:

 

Միշել Օբամա, ԱՄՆ

Միշելը ոչ միայն բոլորի սերն է վայելում, այլ նաև հարգանքը: Երբ ամուսնուն նախագահ նշանակեցին, նա զբաղվում էր այն հարցերով, որոնք իրեն անհանգստացնում էին: «Գիրությամբ տառապող» Ամերիկայում Միշելը թողարկեց «Եկե՛ք շարժվենք» ծրագիրը՝ պարելով և ակտիվ խաղեր խաղալով դեռահասների հետ և Սպիտակ տանը պարտեզ ստեղծեց, որով ի ցույց էր դնում, թե ինչ է նշանակում առողջարար սնունդ: Այս ամենի հետ մեկտեղ Միշելը լավ ճաշակ ունի. նա կարողանում է կանացի և նորաձև լինել: Իսկ հրապարակախոսության և ճարտասանության մեջ Միշելն անցել է անգամ իր ամուսնուն: Չնայած որ նա ասում է, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել, միևնույնն է, շատերն են վստահ, որ այդ ոլորտում Միշելը մեծ հաջողություններ կունենա:

 

Գրեյս Քելի, Մոնակո

Հոլիվուդի ամենատաղանդավոր և գեղեցիկ դերասանուհիներից մեկը հրաժարվեց իր կարիերայից՝ ցանկանալով արքայադուստր դառնալ: Նա ամուսնացավ Մոնակոյի արքայազն Ռենե III-ի հետ: Իր առաջին սուրբծննդյան բալին արքայադուստր Գրեյսը ողջ դքսության 3-12 տարեկան երեխաներին էր հրավիրել: Բոլորը պաշտում էին նրան, սակայն արդյո՞ք Գրեյսը երջանիկ էր: Արքայազնը այնքան էլ դրական կերպար դուրս չեկավ: Նա չէր սիրում բարձրաշխարհիկ կյանքը, և խանդում էր Գրեյսին իր հայտնիության համար: 1982 թ. արքայադուստրը զոհվեց ավտովթարի հետևանքով:

 

Կարլա Բրունի, Ֆրանսիա

Հաջողակ թոփ-մոդել, բանաստեղծուհի և երգչուհի Կարլային աշխարհը ճանաչում էր դեռ Նիկոլա Սարկոզիի քաղաքականություն մտնելուց առաջ: Նրա գեղեցկությունն ու խելքը հմայել էին Միք Ջագերին, Էրիկ Քլեփթոնին և Քևին Քոսթներին: Չնայած բավական սկանդալային անցյալին՝ Կարլան արագորեն դարձավ ֆրանսիացիների սիրելին: Առաջին տիկնոջ «պաշտոնը» թողնելուց հետո Կարլան վերագլխավորեց ֆրանսիական Vogue ամսագիրը:

 

Մելանյա Թրամփ, ԱՄՆ

Այս զույգին նայելիս հայացքն ակամայից Մելանյային է հանդիպում, դա փաստ է: Գեղեցկուհին իր կարիերան սկսել է 16 տարեկանում, Միլանի և Փարիզի ցուցադրություններին է մասնակցել: 1999 թ. մոդելը ծանոթացել է Դոնալդ Թրամփի հետ: Սկզբում միլիարդատերը Մելանյայից չէր ստանում փոխադարձ սեր, սակայն ժամանակի ընթացքում տղամարդու զգացմունքները գնահատվեցին: Մելանյայի լուսանկարները հրապարակվել են Vogue, Harper’s Bazaar, Vanity Fair, Glamour, Elle և շատ այլ հայտնի ամսագրերում:

 

Շանտալ Բիյա, Կամերուն

Ով ով, բայց Կամերունի առաջին տիկինը աննկատ մնալ չի կարող: Նրա արտաքինի վրա ամեն ինչը չափազանցված է՝ վառ գույները, մազերը, աքսեսուարները: Բայց նա հայտնի է ոչ միայն իր «տարօրինակության» համար: Շանտալը զբաղվում է բարեգործությամբ, որի համար ողջ Աֆրիկայում նրան ավելի լավ են ճանաչում, քան իր ամուսնուն՝ Կամերունի նախագահին:

 

Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդ, Քաթար

Նորին մեծություն Շեյխա Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդը՝ Քաթարի նախկին շեյխի կինը, արևելքի ամենաոճային կանանցից է: Հաշվի չառնելով իր շրջանի սովորույթները՝ Մոզան հասարակության մեջ է հայտնվում բաց դեմքով: Գիտությունների դոկտորի աստիճան ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել