Aysor.am-ը գրում է.
Սիրիայի զինուժերը հայտնել են, որ Հալեպից հյուսիս-արևելք ընկած շրջանում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ գործողության ընթացքում արդեն 32 գյուղ են ազատել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԶՈՒ հայտարարությանը:
«Սիրիայի զինուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ զինված ուժեր ջոկատները ԻՊ-ի դեմ ընդգրկուն ռազմական գործողության ընթացքում կարողացել են Հալեպից հյուսիս-արևելք ընկած շրջանում ազատել ավելի քան 32 գյուղ ու ֆերմա՝ ավելի քան 250 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով», - ասված է ԶՈՒ հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/02/02/%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D4%B6%D5%88%D5%92-%D5%80%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BA/1205413
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել