Aysor.am-ը գրում է.
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը խաբեբայության զոհ է դարձել։ Անհայտ անձը գողացել էր նրա բանկային քարտի տվյալները և առցանց գնումներ կատարել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Postimees–ին։
«Նախագահի աշխատակազմը հունվարի 8-ին տեղեկություն էր ստացել, որ անհայտ խաբեբան ձեռք է բերել նախագահի ծառայողական բանկային քարտի տվյալները և մի քանի վճարում կատարել ամերիկյան Ross Stores խանութների ցանցից», – ասված է Postimees–ի հաղորդագրության մեջ։
Պարբերականի տվյալով՝ աշխատակազմն արագ արձագանքել է և ապացուցել, որ քարտի օգտատերը գնումները կատարելիս Էստոնիայում չի եղել։ Գործարքները լուծարվել են, քարտից հանված գումարը՝ վերադարձվել։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/02/02/%D4%B7%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1205503
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել