1. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
2. Հայր դառնալը շատ հեշտ է, հայր լինելը, ընդհակառակը՝ շատ դժվար։
3. Այն ձեռքը, որն օրորոց է օրորում, ղեկավարում է աշխարհը:
4. Ամենալավ մայրը նա է, ով երեխաների համար կարող է փոխարինել հորը, երբ նա մահանա:
5. Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն. «Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ, երբ լույս աշխարհ գամ»: «Քո կողքին հրեշտակ կլինի, նա քեզ ամեն ինչ կսովորեցնի»: «Իսկ ի՞նչ է այդ հրեշտակի անունը»: «Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը... Դու նրան ՄԱՅՐԻԿ կանվանես»:
6. Մայրական կուրծքն ամենահուսալի ապաստարանն է:
7. Հայրը իր երեխաների համար պետք է լինի ընկեր և սրտակից և ոչ թե բռնակալ:
8. Երեխային դաստիարակելով պետք է մտածել նրա սպասվող ծերության մասին:
9. Մայր դու` հավերժ անմահություն, դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն, դու` խտացած համբերություն... Մայր` սրբություն ամենասուրբ, մայր` նրբություն ամենանուրբ:
10. Ծնողների սերն ամենից ավելի անշահախնդիր է:
11. Կա մի գեղեցիկ էակ, որին մենք միշտ պարտք ենք. դա մայրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել