Նուրբ դիմահարդարումից մինչև գայթակղիչ դիմահարդարումն ընդամենը մի քանի արհեստավարժ քայլ է: Այդ քայլերը կապահովեն քո շշմեցուցիչ տեսքը` բոլորովին խելքահան անելով նրան:
Նախապատրաստումը
Քողարկող մատիտով փակիր կարմիր հետքերն ու ցայտուն կետերը, դիմափոշու թեթև շերտով վերացրու դեմքի T-աձև հատվածի (ճակատ, քիթ, դունչ) փայլը:
Ընթացքը
1. Մուգ սև մատիտով գծիր աչքերի ներսի եզրաշերտը: Դա վառ հակադրություն է ստեղծում աչքերի սպիտակության հետ: Միայն սա արդեն բավական է՝ կրքոտ երևալու համար:
2. Իսկ հիմա մատիտը կոպի երկանյքով տար` ներսի անկյուններն ավելի բարակ շերտով ներկելով, իսկ հետո գիծը հաստացնելով: Արտաքին անկյունները մուգ քսելուց հետո (այդ մգությունը smokey տպավորություն է թողնում) կոպերին ու ծալքերին բրոնզագույն երանգ ավելացրու:
3ա. Որպեսզի աչքի հատվածը շատ մուգ չերևա, ներսի անկյուններին բաց գույնի քսուք քսիր (բաց մաշկին արծաթագույն երանգն է սազում, իսկ միջին կամ մուգ մաշկին` ոսկեգույնը):
3բ. Նույնը C տառի ուրվագծով քսիր նաև քունքից մինչև այտոսկրերի վերևն ընկած հատվածին:
4. Տուշի խոզանակը պահիր ուղղահայաց ու սահեցրու թարթիչների ծայրերով` լրացուցիչ երկարություն հաղորդելով դրանց: Չորանալուց հետո վերևի թարթիչներն արմատից պտտեցրու, որպեսզի ուղիղ կանգնեն. այդպես ավելի երկար կերևան:
5. Շուրթերիդ անգույն փայլ քսիր, մեջտեղի հատվածում` կրկնակի անգամ շատ: Կրկնակի փայլը չափազանց կրքոտ տրամադրություն է հաղորդում:
Նյութի աղբյուրը` այստեղ