Ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշելուն. Նառա ԴիլանյանLife.panorama.am-ը գրում է.
 Դերասանուհի Նառա Դիլանյանի սոցիալական էջերին միայն հետեւելով կարելի է հասկանալ, որ մեզ ծանոթ գունեղ ու ժպտադեմ դերասանուհին նաեւ անակնկալների ու ռոմանտիկ երեկոնրի մեծ սիրահար է: Ընդ որում՝ հեղինակն անձամբ ինքն է: Նառան հաճախ է ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպում իր ու ամուսնու համար՝ ամեն անգամ ընտրելով գեղեցիկ ատրիբուտներ, մոմեր, հազվադեպ հանդիպող իրեր, ու այդպիսով ամենասովորական օրը տոն է դարձնում: Life.panorama.am-ը Նառայի հետ զրուցել է ոչ միայն ռոմատիկ ընթրիքների եւ անկանկալների նախընտրությունների մասին, այլեւ Սուրբ Սարսգի եւ Սուրբ Վալենտինի տոներին ընդառաջ խորհուրդներ է լսել, որոնք կարող են շատ սիրահարների համար օգտակար լինել:

«Նախ պետք է ասեմ, որ ես սիրում եմ յուրաքանչյուր տոն, իսկ սիրո տոները՝ էլ ավելի, որովհետեւ, երբ սեր կա, ուրեմն դրանով ամեն բան ասված է: Միաժամակ, տարվա ընթացքում երբեք չեմ սպասում սիրո տոներին, քանի որ իմ ընտանիքում միշտ էլ տոն է. Բազմիցս եմ ասել, որ հենց մենք պետք է ամեն օրը տոն դարձնենք, քանի որ առանց այն էլ ապրում ենք սեւ ու սպիտակ կյանքում: Կարելի է մեր յուրաքանչյուր օրը, յուրքանչյուր ընթրիքը հաճելի ու հիշարժան դարձնել: Օրինակ՝ ամուսինս արդեն սովոր է մոմերի լույսի ներքո ճաշել, ես երբեք թաքուն չեմ պահում իմ գեղեցիկ սպասքը: Կարող ենք անգամ հարեւաններիս կամ ընկերներիս հետ սուրճ խմել իմ ամենաթանկարժեք ու գեղեցիկ սպասքով: Ճիշտ է՝ ինքս շատ ուտել չեմ սիրում, բայց համեղ ուտել բոլորս ենք սիրում: Ես կողմ եմ գեղեցիկ ուտելուն, ուտեստներ պատրաստելիս՝ էսթետիկ կողմին շատ նշանակություն եմ տալիս, նաեւ միշտ ասում եմ, որ եթե ընտանիքում միասին են ճաշում, ուրեմն այդ ընտանիքը կայուն է: Իմ նման մտածելակերպը ձեւավորվել է դեռ մանկուց, որովեհետւ իմ հայրական ընտանիքում  էլ երբեք չենք սպասել հատուկ առիթների, որ գեղեցիկ սպասքով միասին ճաշենք: Հայերը սիրում են այս առումով սպասել ամենակարեւոր առիթներին ու հյուրերին, միշտ ասում են՝ ժամանակը չէ, բայց հավատացեք, ժամանակը հետ չի գալու, այնպես որ, վայելեք»,- նշեց Նառա Դիլանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել