Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, և երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են: 2016 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 1 մլրդ 336.97 մլն ԱՄՆ դոլար: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 15%-ով: 2016 թվականին մեր երկրի արտաքին առևտրի 25%-ը բաժին է ընկել Ռուսաստանին:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի հետ առևտրի շրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 371.00 մլն ԱՄՆ դոլար՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով ավելի քան 50%-ով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 995.97 մլն ԱՄՆ դոլար՝ 2015 թվականի համեմատ աճելով մոտ 6%-ով:
Նշենք նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 18%-ով:

Image may contain: text and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել