Похожее изображениеՔաղաքական դաշտում ցանկացած ընտրություններից առաջ տեղի են ունենում վերադասավորումներ: Առաջիկա ընտրություններին ընդառաջ տեղի է ունենում քաղաքական ուժերի միավորումներ:
Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ դաշինքները չեն ունեցել ճիշտ ընթացք և հաջող ավարտ: Եվ դժվար է հիշել որևէ դաշինք, որն ունեցած լինի սահուն, նորմալ ճակատագիր:

Քաղաքական ուժերը հիմնականում միավորվում են խորհրդարան մտնելու համար, այնուհետ գլուխ են բարձրացնում հավակնությունները, սկսում են հակադրվել մոտեցումները, և բաժանվում են:

Դաշինքների և միավորումների պատմությունն այդպիսի դրամատիկ ավարտ ունենալու հիմնական պատճառն այն է, որ միջանձնային հարաբերությունները որոշ դեպքերում շատ ավելի կարևոր են դառնում, քան քաղաքական, գաղափարական հենքը: Լավ ծանոթ լինելով ՀՀ քաղաքական խոհանոցին՝ ինձ թվում է, որ ձևավորվողների ճակատագիրը կլինի նույնպիսին, ինչպիսին եղավ նախորդներինը խորհրդարան մտնելուց հետո:
Պատկերավոր ասած՝ ներհայաստանյան դաշինքները տրոհվում են մինչև ամեոբայի մակարդակի. այնքան են տրոհվում, որ կուսակցությունում նախագահի, քարտուղարի և պահակի հաստիքների համար արդեն ռեսուրսի ճգնաժամ է առաջանում:
Հայաստանյան քաղաքական կյանքը հետաքրքիր է իր անկանխատեսելիությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել