Ուսումնասիրելով մի շարք ապրանքատեսակների վերաբերյալ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները՝ կարող ենք փաստել, որ դաշտում առկա է արտադրական աճի դրական միտում:
Մասնավորապես՝ նախորդ տարի պահածոների արտադրությունը Հայաստանում կազմել է 14 հազար 543.5 տոննա, ինչը գերազանցում է մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշը 30.3 տոկոսով: Բացի դրանից՝ 0.1 տոկոսով ավելացել է հրուշակեղենի, իսկ 15.8 տոկոսով մակարոնեղենի արտադրությունը: Վերջին երկուսի դեպքում արտադրությունը կազմել է համապատասխանաբար 16 հազար 247.3 և 3 հազար 260.9 տոննա:
Տեղական արտադրության զարգացումը կարող է խոսել մի շարք երևույթների մասին: Սկսած արտահանման ծավալների աճից, մինչև տեղական ընկերություններին տրվող արտոնությունների հետևանքով առաջացած լրացուցիչ արտադրական հնարավորությունից: Անկախ նրանից, թե որ երևույթը ինչ դեր է խաղացել արտադրության ավեկացման հարցում, այնուամենայնիվ, այն շատ դրական է և կարող է օրինակ ծառայել մի շարք ներդրողների վստահությունը ավելացնելու հարցում: