Wedding.am-ը գրում է.

Հարց. Օրիորդական ազգանունը ամուսնու ազգանունով փոխելու դեպքում նախկինում ստացած փաստաթղթերը շարունակո՞ւմ են օրինական ուժ ունենալ, թե դրանք էլ պետք է փոխվեն: Կա՞ ինչ-որ տեղեկանքի կամ այլ փաստաթղթի անհրաժեշտություն, որով կապացուցվի դրանց օրինականությունը, և արդյո՞ք հնարավոր է ամուսնալուծությունից հետո կրկին վերադառնալ օրիորդական ազգանվանը։

Հարցին պատասխանում են Արատտա իրավախորհրդատվական ընկերությունից

16358402_1560990303940992_42229597_n

Պատասխան. Անդրադառնալով ամուսնու ազգանվան ընտրության դեպքում նախկինում ստացված փաստաթղթերի օրինական ուժ ունենալու հարցին՝ որպես առավել էական ցանկանում եմ մասնավորապես առանձնացնել անձնագրի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված իրավունքի պետական գրանցման վկայականների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոփոխման հարցերին։

Հարկ է նկատել, որ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23 հունիսի 2005 թվականի №941-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով և «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և «Միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 22 հունիսի 2010 թվականի №609-Ն հրամանով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել