Հայաստանում մաքուր, պետականամետ քաղաքական գործիչները, իսկ այդպիսիք կան, ստիպված են դիմագրավել հարվածների երկու կողմից՝ ամեն կերպ վերարտադրման ձգտող իշխանության և աթոռածարավ կեղծ ընդդիմության, ովքեր եթե չեն հաջողում, ապա փորձում են նսեմացնել, սևացնել ու փչացնել մաքուրին հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ես չէ, ուրեմն՝ դու էլ չէ, գրողը գնա պետության ու հասարակության բարեկեցությունը: Ցավալին այն է, որ հասարակությունը դեռևս այն բարոյական մշակույթի կրողը չի դարձել, որ դադարի կուրորեն կեղծի հետևից վազել:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/1206728092755628?notif_t=close_friend_activity¬if_id=1485941151963181
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



