Թրամփը Նիլ Գորսաչին առաջադրել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի պաշտոնումAysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերագույն դատարանի կազմում ներգրավելու համար Նիլ Գորսաչին թեկնածու առաջադրելու իր որոշման մասին, հայտնում է ТАСС-ը:

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ պետության ղեկավարը հիշեցրել է «Գերագույն դատարանի համար երկրում ամենալավ դատավորին գտնելու» իր նախընտրական խոստման մասին:

«Դատավոր Գորսաչի որակավորումը կասկածներ չի հարուցում», - նշել է Թրամփը: 49-ամյա Գորսաչը պահպանողական արժեքների կողմնակից է համարվում: Ավելի վաղ նա հանդես է եկել ամերիկյան օրենքների բառացի մեկնաբանության օգտին՝ անցյալում տեղ գտած նախադեպերի նվազագույն հաշվառմամբ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են ցմահ:

Նրանց թեկնածություններն առաջադրվում են նախագահի կողմից և հաստատվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Այժմ դատարանի կազմում կա ութ մարդ՝ մեկ թափուր տեղով, որն ազատվել է 2016 թվականի փետրվարին դատավոր Անտոնին Սքալիայի մահվանից հետո: Նա համարվում էր ամերիկացի պահպանողականների կուռքը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել