Ես չեմ հասկանում՝ ինչի համար ենք մենք տենց ուրախանում, երբ Ադրբեջանում ինչ–որ ըմբոստություն է լինում ու երջանկությամբ սկսում Ալիևի գահընկեցը սպասել։ Բացատրությունը՝ «հայերին չի սիրում ու սահմանում կրակում ա»։ Ժող, ո՞ր մի թուրքն ա մեզ սիրելու ու սահմանում չի կրակելու, բոլորնն էլ նույն ձևի մեծ հաճույքով մեզ կմորթեն։ Իլհամ Ալիևի, նրա փոքրիկ տղա Հեյդարի ու ընդհանրապես սաղ իրանց ցեղի համար աղոթել ա պետք՝ նրանք մեր թշնամի ժողովրդի գլխին թառած, իրանց արյունը խմող ԲՌՆԱՊԵՏ ԵՆ։ Մինչև իրանք կան, Ադրբեջանը լրջագույն քաքի մեջ ա մնալու, ժողովուրդը շարունակաբար թալանվելու է, փողերի ահռելի մասը մսխվում է եվրատեսիլոտ ապուշ նախագծերի վրա, բյուջեն մնալու է ընտանիքի սեփականություն, իսկ դժգոհներին ծեծելու են ու նստացնելու են (էդ ամենը մեզ մոտ էլ կա, բայց նախ իրանց չափի չի հասնում, երկրորդ՝ թեմայից չշեղվենք)։ Թե՞ դուք ուզում եք, որ Ադրբեջանում լինի ժողովրդավար, պուպուշ, բարի ու ազգը չթալանող իշխանություն, իսկ մեզ մոտ էն տուֆտությունը, ինչ էսօր ունենք։ Էկեք մեզ համար մտածենք, ոչ թե իրանց, էլի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/623754124317779
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել