Հայաստանում էլեկտրաէներգիայի համար այսօրվանից նոր սակագին կգործիAysor.am-ը գրում է.

Այսօրվանից՝ փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիայի գինը բնակչության համար նվազեցնելու մասին:

1կվ/ժ էլեկտրաէներգիայի գինը նվազել է 1,22 դրամով։

Բնակիչները ցերեկային ժամերին կվճարեն 44,98 դրամ, գիշերային ժամերին՝ 34,98 դրամ 1կվ/ժ էլեկտրաէներգիայի համար։

Սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն համապատասխանաբար 40 և 30 դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել