Image resultOperativ.am-ը գրում է․

«Freedom House»-ը հայտնել է, որ Ռուսաստանն «անազատ երկիր է»: Այս կազմակերպության ամերիկացի ներկայացուցիչները հրապարակել են «Ազատությունն աշխարհում» անունով զեկույցը, որը գնահատում է տարբեր պետություններում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:

Ռուսաստանին ամենաբարձր միավորներից են տվել՝ համարելով, որ երկրում լիովին բացակայում է ինչպես իրավունքը, այնպես էլ ազատությունը: Ռուսաստանը 7-ից 6.5 բալ է գնահատվել: Զեկույցի հեղինակները հավաստիացնում են, որ ՌԴ-ում բացակայում է ԶԼՄ-ների ազատությունը, իսկ համացանցի տիրույթում շփումը խստորան սահմանափակվում է:

Այս տարվա առանցքային իրադարձությունը Պետդումայի ընտրություններն են եղել և «Միացյալ Ռուսաստան»-ի՝ ձայների մեծամասնությունը ստանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել