Armtimes.com-ը գրում է.Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հունվարի 29-ին նորածնի մահվան փաստի առիթով առայժմ քրեական գործ չի հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրին, որ երեխայի մահվան դեպքի առթիվ դատախազությունում դիմում չի ստացվել:
Տեղեկացրին նաեւ, որ համացանցում, մասնավորապես՝ «shamshyan.com» կայքում տեղ գտած համապատասխան հոդվածն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նյութեր նախապատրաստելու համար:
Հիշեցնենք, որ մահացած երեխան ծնվել էր Արմավիրի բժշկական կենտրոնում, այնուհետեւ ծանր վիճակում տեղափոխվել Երեւան, որտեղ, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/102793
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



