Ըստ առաջատար ոճաբանների` տարիների հետ կարմիր շրթներկը չի կորցնում իր ակտուալությունն ու առաջարկում օպտիմալ տարբերակներ` բազմազան երանգավորումներ, կնոջ դեմքին ավելի սազական ու շահեկան տեսք հաղորդելու համար: Չնայած նրան, որ ոչ բոլոր կանայք են համարձակվում կրել կարմիր շրթներկ և դրան գերադասում են ավելի նեյտրալ ու հանգիստ գույներ, կարմիրը բոլոր ժամանակներում համարվում է դասական էլեգանտության ու կանացիության խորհրդանիշ:
Կարմիր շրթներկը, ինչպես կարմիր զգեստը, ունի ընդամենը մեկ թերություն, ոչ գրագետ ընտրության դեպքում այն Ձեզ կարող է դարձնել ոչ թե էլեգանտ, այլ պարզապես վուլգար: Դրանից խուսափելու համար նախ պետք է ընտրությունը կանգնեցնել ոչ էժանագին և Ձեր մաշկի գույնին հարմար կարմիր շրթներկի վրա:
Մեղմ վարդագույն երանգով բաց մաշկի տեր կանանց խորհուրդ է տրվում օգտագործել սառը տոնի կարմիրը, կապույտ կամ մանուշակագույն երանգավորմամբ:
Ավելի դեղնավուն մաշկ ունեցողներին դիմահարդարներն առաջարկում են տաք երանգների` նարնջագույնի, խիտ վարդագույնի խառնուրդով կարմիրը:
Թուխ մաշկ ունեցողները վստահ կարող են ընտրել ամենադասական կարմիրը:
Շագանակագույն երանգի կարմիրը սազում է գրեթե բոլորին, սակայն այս դեպքում ևս չենք մոռանում համապատասխանեցնել այն հագուստի, մազի գույնի և ամենակարևորը այն միջավայրի հետ, որտեղ պատրաստվում ենք դրանով ներկայանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել