Ձեզ ենք ներկայացնում Հաննա Քյոսթլերին, ով Ավստրիայում է ծնվել:
Աղջկա գրեթե ողջ մանկության ընթացքում նրա ընտանիքը ճամփորդել է:
Հաննան ծնողների հետ ապրել է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում:
Բնակության վայրը մշտապես փոխելն աղջկան հնարավորություն չի տվել ընկերներ ունենալ:
Հաննային թվում էր, որ հենց մշտական տեղափոխությունների պատճառով են մանուկ ժամանակ առաջացել իրեն մահվան շեմին հասցրած խնդիրները:
Ամեն ինչ բավական անմեղ ձևով է սկսվել:
Նախ՝ առողջ սննդակարգով տարված Հաննան ամբողջովին հրաժարվել է արագ սննդից:
Ավելի ուշ նա սննդակարգից վերացրել է ճարպեր պարունակող բոլոր մթերքները:
Հետո հերթը հասել է ածխաջրերին:
Ժամանակի ընթացքում դեռահասն անցել է բացառապես բանջարեղենային սննդի և գոլորշու վրա պատրաստված տոֆուի:
Դպրոցական քննությունների ժամանակ Հաննան առաջին անգամ հայտնվել է բժիշկների հսկողության տակ, բայց կարողացել է խաբել մասնագետներին:
Իսկ երբ երիտասարդ Քյոսթլերը 18 տարեկան է դարձել, ծնողներին համոզել է, որ արդեն լրիվ ինքնուրույն է և կկարողանա մենակ ապրել:
Այդ ժամանակ էլ սկսվել է իսկական սարսափը:
Հայրենի երկիր վերադառնալով՝ Հաննան շատ խիստ դիետա է պահել:
Երբ արդեն կողքին մեծահասակներ չեն եղել, նա սկսել է ավելի ու ավելի կրճատել սննդի բաժինները:
Բարեբախտաբար, աղջկա պապիկը մոտ է ապրել և ժամանակ առ ժամանակ նրա հետ հեռախոսով խոսել է:
Երբ նշանակված ժամին թոռնուհին չի կապվել, նա ոստիկանություն է կանչել:
Հաննայի տան դուռը կոտրելով՝ իրավապահները նրան անգիտակից վիճակում են հայտնաբերել:
Աղջիկը նիհարել էր մինչև 31 կգ, և նրա օրգանները դադարել էին գործել:
Հիվանդանոցում հայտնվելով՝ մեր հերոսուհին վերջապես հասկացել է, թե ինչ է արել իր մարմնի հետ:
Բժիշկների օգնությամբ Հաննան արագ սկսել է առողջանալ:
Այնուամենայնիվ, նա ստիպված է եղել 10 ամիս անցկացնել մասնագիտացված կլինիկայում:
Հիմա աղջիկը սովորում է Մեծ Բրիտանիայի Ուորիքսի համալսարանում:
Այնտեղ Հաննան շատ ընկերներ է ձեռք բերել և նոր կյանք է սկսել:
Իր բլոգում անորեքսիայի նախկին զոհը խոսում է իր ապրումների մասին և թե ինչպես է կարողացել հաղթահարել հիվանդությունը: