Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկին՝ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու համար: Այդ մասին տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
 Հիշեցնենք՝ հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։
 Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք է ընդունվել հունվարի 16-ին։
 Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որտեղ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է  սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Աղջիկը դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել